Կրակոցներ փոքր Կենտրոնում. Կան հիվանդանոց տեղափոխվածներ
Իրավունք
17:05 14/01/2026
Հայաստան

Կրակոցներ փոքր Կենտրոնում. Կան հիվանդանոց տեղափոխվածներ

Երևան քաղաքի Աբովյան փողոցի գետնացման՝ Մետրոնոմի մուտքի մոտ կրակոցներ են հնչել։ Panorama.am-ի տեսախցիկը ֆիքսել է միջադեպից հետո դեպքում վայրում խանութներից մեկի փշրված ապակին։

ՆԳՆ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ հունվարի 14-ին ժամը 14․20-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցից երկու անձ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ 

«Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից մեկնած խմբերը պարզել են, որ Աբովյան 25 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վիճաբանություն ծեծկռտուք, որի ընթացքում գործի է դրվել օդաճնշիչ ատրճանակ։ Տուժողների կյանքին վտանգ չի սպառնում։ Կազմվում են փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար»,- մասնավորապես հայտնեցին ՆԳՆ-ից։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրակոցներ փոքր Կենտրոնում. Կան հիվանդանոց տեղափոխվածներ