Էրդողաննի հետ բանակցային սենյակում այդ հարցերը լուծված են, լուծվում են. Փաշինյան
Քաղաքական
14:22 14/01/2026
Հայաստան

Էրդողաննի հետ բանակցային սենյակում այդ հարցերը լուծված են, լուծվում են. Փաշինյան

«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձություններ են տեղի ունենալու»,- «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» անվտանգության 15-րդ ֆորումում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստան-Թուրքիա սահմանին ակնհայտորեն կամուրջներ պետք է կառուցվեն. առնվազն Մարգարայում, Ախուրիկում կամուրջներ պետք է կառուցվի,  Ախուրիկում և Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։

«Հայաստան-Թուրքիա սահմանին նույնպես մեծ հավականությամբ էլեկտրահաղորդման գծեր վերազինում կլինի։ Մասնավոր հատվածից արդեն ազդակներ ենք ստանում, ասում են՝  էլեկտրաէնեգիայի մասին կարո՞ղ ենք մտածել՝ Հայաստն-Թուրքիան, Թուրիքա-Հայաստան ուղղություններով։  Ասում ենք՝ կարող ենք մտածել։

Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդտեղ այդ մակարդակում հարցերը, պատկերացումներն առնվազն այն տեսանելի ապագայի համար, որը այսօր խելամիտ է, այդ ժամանակահատվածով դիտարկել, այդ հարցերը լուծված են, լուծվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողաննի հետ բանակցային սենյակում այդ հարցերը լուծված են, լուծվում են. Փաշինյան