Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ է այսօր. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու անդամ, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Եկեք մի բան հասկանանք: Ինձ համար տարբերություն չկա անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի: Իմ համար էական է, աղետալի է, վիրավորական է, որ հայը հրաժարվում է իր կյանքի կենսունակությունը ապահովող հացից, չունենալով իր արդար պահանջը բարձրաձայնելու այլ միջոց:
Դա կանի Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան, Բագրատ Սրբազանը, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, թե մեկ այլ հայ անօրեն բանտարկված՝ իմ համար նույնչափ ցավոտ է լինելու:
Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր: Ու այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի»։