Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գործընթացն իրականացվել է որպես ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք. ԱԱԾ-ն՝ 4 հայ գերիների վերադարձի մասին
Ադրբեջանի կողմից Հայաստանին գերիներ փոխանցման գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։
«2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
Նշենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից 4 գերիները հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում։
Նա հայտնել էր նաև, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։