Ես անհամաբեր սպասում եմ նրա զանգին. Վիգեն Էուլջեքջյանի կինն անակնկալի է եկել
Իրավունք
17:37 14/01/2026
Հայաստան

Ես անհամաբեր սպասում եմ նրա զանգին. Վիգեն Էուլջեքջյանի կինն անակնկալի է եկել

Բաքվի բանտից այսօր Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքջյանը կինը՝ Լինդան ուրախությունից տեղը չի գտնում։ Նա պատրաստվում է Լիբանանից օր առաջ վերադառնալ Հայաստան։

«Ես այնքան երջանիկ եմ։ Րոպե առաջ ուզում եմ հավաստիանալ, որ իր հետ ամեն բան կարգին է։ Ինձ համար մեծ անակնկալ էր։ Ես տեղյակ չէի, ինձ հայտնեց Սիրանուշ Սահակյանը»,-Panorama.am-ին ասաց տիկին Լինդան։

Նա դեռ չի հասցրել խոսել ամուսնու հետ, բայց անհամաբեր սպասում է նրա զանգին։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ: Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։  Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։  Վիգեն Էուլջեքչյանին Բավքի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder