Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրենյանց. ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իմ մտահոգություններն ավելի խորացան. ՈՒՂԻՂ
«Այս հայտարարության ընթերցումից հետո ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ իմ վերապահումներն ավելի շեշտված և արտահայտված դարձան, մտահոգություններս ավելի խորացան»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը` նախնական գնահատական տալով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությանը։
Քաղաքագետը գիտի, որ իշխանության ներկայացոիցիչները կենացներն են ձոնելու այդ փաստաթղթին, մինչդեռ այն արտաքին գերակայությամբ կոնցեսիոն մոդել է։
«Ինչ հեքիաթ էլ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան պատմի կամ Նիկոլ Փաշինյանը հիմա խոսի։ Այս երկրում, փառք աստծո, մնացել են մարդիկ, որոնք դիվանագիտական փաստաթղթեր կարողանում են ընթերցել»,-ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով, փաստաթղթի նախնական ուսումնասիրությունն իրեն բերել է մի համոզման. փաստաթղթում միտումնավոր «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը շատ հաճախ օգտագործված են՝ քողարկելու համար այն փաստը, որ սույն փաստաթղթով էապես սահմանափակվում են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։
«Ըստ երևույթին, դա եղել է Փաշինյանի թիմի խնդրանքը, որ այդ բառերը հաճախ օգտագործելով փորձեն քողարկել փաստաթղթի իրական բովանդակութունը։ Այդ բառերն այստեղ դելկարատավիվ բնույթ ունեն։ Ինչքան Փաշինյանը խոսում է աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան Հայաստանի սուբյեկտայնությունը լիմոնի պես ճզմվում է, ինչքան Փաշինյանը խոսում մեր երկրում աննախադեպ դեմոկրատիայի մասին, այնքան ավելանում է մեր երկորւմ քաղկալանավորների թիվը»,-ասաց նա։
Սուրենյանցն ընդգծեց՝ հայտարարությանը ծանոթանալուց հետո հասկացել է, թե ինչու էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն անցած տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հնչեցրած հայտարարությունից հետո ասել, որ Հայաստանն ընկել է բուլդոզերի տակ։
«Այդ հայտարարությունը ոչն Ռուսաստանից է հնչել, ոչ էլ մեր ընդդիմությունից։ Այդ հայտարարության հեղինակը Հայաստաում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն է»,-ընդգծեց բանախոսը։
Ասուլիսը՝ ուղիղ եթերում։