«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել թերլիցքավորմում
Տնտեսություն
19:12 14/01/2026
Հայաստան

«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել թերլիցքավորմում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։ Այս մասին հայտնում են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից։

«Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել Է վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտում, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպք հետևյալ հասցեում․

ք․ Երևան, Լենինգրադյան 48

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder