Թուրքական կողմն ավարտել է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի աշխատանքերի 90%-ը
Քաղաքական
18:06 14/01/2026
Տարածաշրջան

Թուրքական կողմն ավարտել է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետի աշխատանքերի 90%-ը

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը գրում է, որ հայ-թուրքական սահմանին գտնվող Թուրքիայի Ալիջան սահմանային անցակետում իրականացվող աշխատանքների 90%-ն ավարտված է:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքերի կառուցմանը զուգընթաց, տեղադրվում են նաև գովազդային վահանակներ և ցուցանակներ:

Շեշտվում է, որ դրանց նպատակն է խրախուսել Հայաստանից Թուրքիա մեկնողներին, բացահայտել Իգդիրը և հարակից շրջանները: Գործակալության հաղորդմամբ՝ Ալիջանում տիրող իրավիճակին Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանին անձամբ ծանոթացրել է Իգդիրի Քարաքոյունլու շրջանի ղեկավար Ֆաթիհ Էրդողանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder