Reuters. ԱՄՆ ռազմական միջամտությունը Իրանում կարող է սկսվել 24 ժամվա ընթացքում
Քաղաքական
21:42 14/01/2026
Տարածաշրջան

Reuters. ԱՄՆ ռազմական միջամտությունը Իրանում կարող է սկսվել 24 ժամվա ընթացքում

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը «հավանական է» և կարող է սկսվել առաջիկա 24 ժամվա ընթացքում։ Լուրը հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։

Իսրայելցի պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարծես թե, որոշել է գործողություն իրականացնել, սակայն մասշտաբները և ժամկետները դեռևս անհայտ են։

Reuters-ի տվյալներով՝ Իրանը, իր հերթին, զգուշացրել է հարևան երկրներին, որ կպատասխանի ԱՄՆ հարձակման դեպքում։

«Թեհրանը տեղեկացրել է տարածաշրջանային պետություններին՝ Սաուդյան Արաբիայից մինչև Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքիա, որ այդ երկրներում գտնվող ամերիկյան բազաները կենթարկվեն հարձակման»,-գործակալությունը մեջբերել է բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի խոսքերը։

Իրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 29-ին՝ ռիալի կտրուկ անկման հետևանքով առաջացած փողոցային բողոքի ցույցերից հետո, որոնք տարածվել են մեծ քաղաքներում։ Իշխանությունները հայտնել են մոտ 40 իրավապահ մարմինների աշխատակցի մահվան մասին։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, ցուցարարների շարքում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Իրանի իշխանությունները անկարգությունների համար մեղադրել են Իսրայելին և ԱՄՆ-ին։ Թրամփը նախկինում զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Reuters. ԱՄՆ ռազմական միջամտությունը Իրանում կարող է սկսվել 24 ժամվա ընթացքում