Պետք է հասնեինք մեր բոլոր գերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն 4 -ի. Արման Թաթոյան
Իրավունք
22:21 14/01/2026
ԼՂՀ

Պետք է հասնեինք մեր բոլոր գերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն 4 -ի. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման թաթոյանը գրում է.

«Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար: Բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար»: 

 Թաթոյանը նշում է, որ 4 հայ ռազմագերիների դիմաց Հայաստանում պահվող երկու ահաբեկիչների վերադարձը իշխանությունների ձախողում էր, քանի որ վարձու ահաբեկիչների հրապարակային դատավարության միջոցով հնարավոր կլիներ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին։

«Դրա հիման վրա պետք է ամուր բանակցություններ տանեինք և հասնեինք մեր բոլոր գերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն 4 -ի վերադարձին»,- ասում է փափոյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պետք է հասնեինք մեր բոլոր գերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն 4 -ի. Արման Թաթոյան