Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է. Վահե Դավթյան
Քաղաքական
14:04 14/01/2026
Հայաստան

Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է. Վահե Դավթյան

«Հայաստանն այլևս դասագրքային իմաստով  լիմիտրոֆ պետություն է։TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը»,-գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով, դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։

«Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում` նաև լեգիտիմ թիրախի։ Հայաստանում Իրանի դեսպանի այսօրվա հայտարարությունը հենց դրա մասին է. «Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»։ Առանցքային բառն այստեղ «կենտրոնն» է։

Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք֊ադրբեջանական տնտեսական, այնուհետև մշակութային ու աշխարհաքաղաքական֊տարածքային էքսպանսիայի իրականացմանը։

Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP֊ը նպաստելու է Իրանի նկատմամբ "անակոնդայի մեթոդի" կիրառմանը, ինչը "Բեն Գուրիոնի ջրանցք" ու "Դավթի միջանցք" նախագծերի հետ մեկտեղ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է. Վահե Դավթյան