Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի համատեղ զննում
Քաղաքական
17:15 15/01/2026
Հայաստան

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի համատեղ զննում

Հունվարի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի համատեղ զննում