Ըստ էության, նոր ժամանակներ են բացվում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
11:09 15/01/2026
Հայաստան

Ըստ էության, նոր ժամանակներ են բացվում. Նիկոլ Փաշինյան

«Հայտարարության իմաստը և գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ և գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում և մեր տարածաշրջանում»,-կառավարության նիստի մեկնրակին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի ստորագրած ԹՐԻՓՓ շրջանակի փաստաթղթին։

Ըստ Փաշինյանի, այն այլևս գործնական իրողություն է։

Նա հիշեցրեց օգոստոսի 8-ին հաջորդած հայտարարության այն դրույթը, որ պետք է խնամքով վերաբերվեն հաստատված խաղաղությանը։

 «Մենք պետք է արձանագրենք, որ որպես պետություն և հանրություն չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ, խաղաության պայմաններում»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ նոր ենք սովորում։

 Նրա խոսքով, գործնականում և գետնի վրա կան իրողություններ, որպեսզի խաղաղության սոցիալ հոգեբանական վիճակը բարելավվի։

Փաշինյանը հայտնեց, որ հայտարարությանը պետք է հաջորդի գործնական համաձայնագրերի ընդունումը։

«Ըստ էության, նոր ժամանակներ են բացվում և մենք պետք է այս պատմական և շրջադարձային հնարավորությունը նորովին և առավելագույնս օգտագործենք ՀՀ-ի և նրա քաղաքացիների, զարգացման, ազատության, երջանկության և բարօրության համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ըստ էության, նոր ժամանակներ են բացվում. Նիկոլ Փաշինյան