Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոյի կողմից կոռուպցիայի վերաբերյալ կասկածներից հետո Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն իր հերթին Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է կոռուպցիայի համար։
«Ուկրաինան վերածվել է կոռուպցիայի կենտրոնի բոլոր մակարդակներում՝ պետության ղեկավարից մինչև ամենացածր պաշտոնյան։ Մենք պայքարել ենք և կշարունակենք պայքարել Ուկրաինայի կառավարության բոլոր ճյուղերում ներթափանցած լայնածավալ կոռուպցիայի դեմ»,-հայտարարել է «Բատկիվշչինայի» առաջնորդը Ռադայի ամբիոնի։
Ելույթի ընթացքում նա շրջապատված է եղել իր տեղակալներով։