Արամ Ա-ն ընդունել է Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցչին
Հասարակություն
20:46 15/01/2026
Աշխարհ

Արամ Ա-ն ընդունել է Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցչին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Մայրավանքի գրասենյակում ընդունել է Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսեանին` տիկնոջ ընկերակցությամբ։ 

Մահտեսյան ընդհանուր զեկուցել է Նորին Սրբությանը ՝Կիպրոսի հայ համայնքի և ընդհանրապես պետության հետ առնչվող հարցերի մասին:

Վեհափառ Հայրապետը ողջունել է Վ. Մահտեսեանի այցելությունը և գնահատել  նրա կատարած ծառայությունները մեր համայնքին, և հատկապես հայ համայնքին ու Կիպրոսի պետության միջև հարաբերութիւնների սերտացման կարևոր նպաստի համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder