Մոտարկվող ՍԵՊԱ-ի 4 հրահանգը վերաբերում է սպառողների իրավունքներին. Գևորգ Պապոյան
Քաղաքական
14:49 15/01/2026
Հայաստան

Մոտարկվող ՍԵՊԱ-ի 4 հրահանգը վերաբերում է սպառողների իրավունքներին. Գևորգ Պապոյան

«Ներկայացվող փաթեթով մոտարկում ենք ՍԵՊԱ-ի ևս 4 հրահանգ»,-կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով հերթական որոշման նախագիծը:

Նախարարի խոսքով՝ 4 հրահանգները վերաբերում են սպառողների հետ կնքվող պայմանագրերում անարդար պայմաններին, հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի մասով սպառողների իրավունքների պաշտպանությանը, մոլորության մեջ գցող և համեմատություններ պարունակող գովազդին, ապրանքների անհամապատասխանության դեպքում սպառողի իրավական պաշտպանության միջոցներին:

Ըստ Պապոյանի՝ սահմանվում են նաև անարդար բնույթի պայմանների տեսակները՝ նախատեսելով, որ պայմանագրում որևէ անարդար պայմանի առկայության դեպքում նման պայմանն առոչինչ է:

«Հրահանգի մոտարկման արդյունքում սպառողները պաշտպանված կլինեն նրանով, որ իրենց հետ կնքվող՝ միանալու պայմանագրերում վաճառողները և ծառայություն մատուցողները չեն կարող ներառել անարդար բնույթի պայմաններ, իսկ ներառվելու դեպքում կհամարվեն առոչինչ»,-հայտնեց Պապոյանըհավելելով, որ փոփոխությունների արդյունքում տնտեսվարողները կբացառեն որևէ անարդար պայման»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder