«Արագ ֆինանս», «արագ գումար». ԿԲ-ն հրապարակել է չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը
Տնտեսություն
11:43 15/01/2026
Հայաստան

«Արագ ֆինանս», «արագ գումար». ԿԲ-ն հրապարակել է չլիցենզավորված ֆինանսական կազմակերպությունների ցանկը

Կենտրոնական բանկը հրապարակել է ցանկ, որտեղ առկա է տեղեկատվություն այն անձանց մասին, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայությունների մատուցման առաջարկով:
 
ԿԲ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ծառայությունների մատուցումը կարգավորվում է օրենսդրությամբ, և նման գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունները։

«Զեղծարարություններից և  ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից, որոնց ցանկը և կոնտակտային տվյալները ներկայացված են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքի (www.cba.am) «Հիմնական գործառույթներ» պատուհանի «Կարգավորում և վերահսկողություն» բաժնի «Լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ» ենթաբաժնում»,-նշում են բանկից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder