Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել. Փաշինյանը՝ իր հայհոյախառը դրվագներով գրքի մասին
Քաղաքական
13:13 15/01/2026
Հայաստան

Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել. Փաշինյանը՝ իր հայհոյախառը դրվագներով գրքի մասին

«Աշխարհում կա մի երևույթ, որը կոչվում է գրականություն և այն, ինչը որ դուք մեջբերում եք, մեջբերումներ են «Երկրի հակառակ կողմը» վեպից, որը ես իմ և հրատարակչի նախաձեռնությամբ հրատարակել եմ 2018 թվականին»,-կառավարության  շենքում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մինչ այդ լրագրողն ընթերցեց «Երկրի հակառակ կողմը» գրքի հայոյախառն դրվագները և հավանական պատերազմի նկարագրությւոնը՝ հարցնելով թե արդյոք Փաշինյանն իր գրքում պլանավորել էր այդ ամենը։

«Դուք նախօրոք պլանավորել էիք այս ամենը, այս նկարագրությունը, որ հետո մեր զոհվածների լացը, անհետ կորածների գերիների հարազատների ողբը պիտի խլացվի ձեր սարքած թմբուկների, կազմակերպած ֆեստիվառների, ձեր կազմակերպած խրախճանքների, քեֆերի աղմուկի, ձեր պարգևատրումների աղմուկի մեջ։ Դուք այդ ամենը պլանավորե՞լ էիք»,- հարցրեց լրագրողը։

 Փաշինյանը հայտնեց, որ մինչ այդ վեպը հրապարակել է «Հայկական ժամանակ» օրաթերթում և հավելեց, որ կարող է գրքի ևս մեկ քննարկում կազմակերպել, որին կարող է մասնակցել նաև հարց տվող լրագրողը և իրեն հետաքրքրող դիտարկումներն անել։

 «Ես վարչապետի բրիֆինգի ժամանակ չեմ պատրաստվում գեղարվեստական գրականության դրվագներ քննարկել»,- ասաց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder