Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18 արդարների գործով մեղադրյալներից, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն չախալյանը դատարանի դահլիճում հայտարարեց՝ ապօրինի կերպով սահմանափակված է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը, գրեթե զրկված են ազատ խոսքի իրավունքից։
«Միակ տեղը, որտեղ ես կարողանում եմ իմ ասելիքը քիչ թե շատ արտահայտել, այս դատարանի դահլիճում է։ Հիմա պահանջում են, որ մեզ այստեղ էլ խոսքի իրավունքից զրկեն, ի՞նչ ասեմ, օրենքի մեջ նման բան չկա»,-ասաց Չախալյանը՝ արձագանքելով հանրային մեղադրողի խոսքին։
Վերջինն առաջարկել էր հարկ եղած դեպքում ընդհուպ դատավարական սանկցիա կիրառել, ընդհատել դատավարության մասնակիցների խոսքը։
Ինչ վերաբերում է քրեական գործին, ապա Չախալյանն ասաց, բոլորի համար պարզ է՝ իրենք ահաբեկիչներ չեն, անմնացորդ նվիրված են Հայաստանի ազատագրման գաղափարին։
«Ուշ թե շուտ Աստծո ողորմածությամբ մենք լուծելու ենք մեր առջև դրված խնդիրը և ոչ միայն արդարությունն ենք վերականգնելու, այլև ազատագրելու ենք մեր հայրենիքը։ Ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց Չախալյանը։