Հայաստանում կան փակ, դժվարանցանելի, մերկասառույցով պատված ավտոճանապարհներ
Հասարակություն
09:05 15/01/2026
Հայաստան

Հայաստանում կան փակ, դժվարանցանելի, մերկասառույցով պատված ավտոճանապարհներ

Հունվարի 15-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder