Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հասարակություն
19:59 15/01/2026
Հայաստան

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հունվարի 15-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

«Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Մ-2 միջպետական ավտոճանապարհից մինչև Ջերմուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարանի, Արագածի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder