Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բագրատ Սրբազան. Հանրային մեղադրողի դիտողությունն ավելի շատ մեզ էր ուղղված, քան Ձեզ
«Ամենամեծ վիրավորանք այն է եղել, որ ինձ՝ 30 տարի ծառայած մարդուս, կարող են ասել հանցագործ, ահաբեկիչ ու նման այլ բաներ»,- դատական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը ի պատասխան հանրային մեղադրողի դիտողության։
Հանրային մեղադրողն այսօր մասնավորապես դատավորին միջնորդեց՝ մեղադրյալների, նրանց պաշտպանների կողմից վիրավորանքներ հնչեցնելու, քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքների մասին խոսելու դեպքում ընդհատել նրանց, ընդհուպ սանկցիա կիրառել։ Սա առաջացրեց մեղադրյալների, պաշտպանների զայրույթն ու քննադատությունը։
«Եթե մեր համբերությունը չի հատում այդ գիծը, սահմանը, ուրեմն, չեմ կարծում, այս դատարանում որևէ մեկն իրավասություն ունի պատվարժան դատարանին ասելու, թե ինքն ինչպես վարվի։ Համոզված եմ՝ տարիների փորձով գիտեք, թե ինչպես անել, ուրեմն խոսքը ոչ թե ձեզ էր ուղղված, իմ գնահատմամբ, այլ մեզ, կոնկրետ ինձ»,- նշեց Սրբազանը՝ դիմելով դատավոր Կարեն Ֆարխոյանին։
Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ ինքը շարունակելու է նույն ձևով, մարդիկ պետք է պատասխան տան։
«Դժվար է 6 ամիս շարունակ դիտել, որ բոլոր ուղղություններով կարող են քեզ ինչ-որ բան ասել, երբ որ քո ձեռքերը կապված են, ներկայությունդ չկա։ Գալիս են դատարան, դատարանում կրկնում են ավելի խիստ գույներով։
Կարծում եմ՝ հանրային մեղադրողի խոսքը, միջնորդությունն ավելի շատ մեզ էր ուղղված, քան թե ձեզ։ Ի լուր ամենքի ասեմ՝ շարունակելու եմ նույն ձևով ինչպես առաջին օրը»,- ասաց Սրբազանը։