Առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողացել մոտենալ Միրաք գյուղի տներից մեկին՝ վատառողջ երեխաներին օգնություն ցուցաբերելու
Հասարակություն
11:05 16/01/2026
Հայաստան

Առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողացել մոտենալ Միրաք գյուղի տներից մեկին՝ վատառողջ երեխաներին օգնություն ցուցաբերելու

Հունվարի 15-ին` ժամը 21։23-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղի տներից մեկի երեխաները վատառողջ են, և առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ։ Միրաք գյուղ են մեկնել ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Պարեկային ծառայության աշխատակիցներ։

Փրկարարները 3 երեխաներին և ծնողներին ձնագնացով շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո պարեկների ուղեկցությամբ շտապօգնության խումբը նրանց տեղափոխել է բժշկական կենտրոն։ 

Բժիշկների, փրկարարների և պարեկների օպերատիվ գործողությունների շնորհիվ  երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

Ծառայության ընթացքում փրկարարներին աջակցել են ճանապարհի մաքրման աշխատանքներ կատարող ՍՊ ընկերության աշխատակիցները։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առատ ձյան պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողացել մոտենալ Միրաք գյուղի տներից մեկին՝ վատառողջ երեխաներին օգնություն ցուցաբերելու