Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մահացել է «Ուրարտու» ակադեմիայի 19-ամյա սան Վահան Պետրոսյանը: Լուրը հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։
Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հանգչիր խաղաղությամբ, Վահան:
Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- նշված է ակումբի էջում։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին էր հայտնել, որ հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: