Ես չէի կարող այդ պատճառը լինել, ցավում եմ, որ ինքը չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը. Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի մասին
Քաղաքական
14:11 16/01/2026
Հայաստան

Ես չէի կարող այդ պատճառը լինել, ցավում եմ, որ ինքը չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը. Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի մասին

«99 տոկոս որոշումները համարյա կայացվել են կոնսենսուսով»,- լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ՔՊ վարչությունն ընտրել ՔՊ  ցուցակում ընդգրկվող թեկնածուներին։

Նա նշեց, որ կլինեն շատ նոր, հետաքրքիր դեմքեր։

Ինչ վերաբերում է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին, ով ասել է՝ ՔՊ վարչությունը մերժել է իր բողոքը, այլևս ցանկություն չունի լինել ՔՊ ցուցակում, Սիմոնյանն ասաց. «Ինքը գիտի, թե ինչու ենք մերժել իր բողոքը։ Իրեն մանրամասն ներկայացվել է պատճառը։ Ցավում եմ, որ այդքան ներկայացնելուց հետո պնդում է անում՝ չի հասկացել։ Ցավում եմ, եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, թերևս դա ևս խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։

Եթե լուրջ պատճառ չլիներ, նման որոշում չէր կայացվի»։

Նա նշեց, որ իր հետ կապված որևէ խնդիր չկա. «Ես չէի կարող այդ պատճառը լինել»։

Ալեն Սիմոնյանը նաև ասաց, որ բացարձակ չի շփվում Հայկ Սարգսյանի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder