Բանը հասնում էր այնտեղ, որ անհայտ կորած անձնաց հարազատները ԱԱԾ շենքի մոտ ցույց էին անում՝ ԱԱԾ տնօրենն ընդունի. Մանուկյան
Իրավունք
11:30 16/01/2026
Հայաստան

Բանը հասնում էր այնտեղ, որ անհայտ կորած անձնաց հարազատները ԱԱԾ շենքի մոտ ցույց էին անում՝ ԱԱԾ տնօրենն ընդունի. Մանուկյան

«Անցնող տարիներին անհայտ կորած անձնաց հարազատները շատ հաճախ դիմում էին կտրուկ գործողությունների, լիազոր մարմնից տեղեկատվություն ստանալու դժվարություն էին ունենում ու  բանը հասնում էր այնտեղ, որ ԱԱԾ շենքի  մոտ  ցույց էին անում, որ ԱԱԾ տնօրենն ընդունի»,- ԱԺ Պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նիստում քննարկվում է «Ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը։

Գ.Մանուկյանը նշեց, որ նախագծում կա մի կետ՝ հաղորդակցում անհայտ կորած անձանց ընտանիքի անդամների հետ։

«Հնարավո՞ր է  ինչ-որ փոփոխությամբ լիազոր մարմնի ներկայացուցիչը պարտավորված լինի պարբերաբար հարազատների հետ շփում ունենալ»,- հետաքրքրվեց  նա։

Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ  հարազատների հետ կոմպինիկացիայի հարցը  քննարկել են ԱԱԾ գործընկների հետ։

«Նախատեսվել է դրույթ, որ ռեեստրում, որը պետք է վարվի լիազոր մարմի կողմից,  հասանելի լինի նաև պետական տեղական ինքնակառավարման մարմիններին, նրանք էլ կարողանան իրենց վերաբերելի տվյալները լրացնել, այդ տվյալները,  համապատասխան դիմումի հիման վրա, հասնելի են անհայտ կորած անձի ընտանիքի անդամին։ Դիմումի  առկայության պարագայում լիազոր մարմինը պարտականություն է  կրելու հայտնել ռեսստերում առկա բոլոր տվյալները»,- մանրամասնեց Գալյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder