Վենեսուելայի ընդդիմադիր գործիչը Թրամփին է հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը
Քաղաքական
09:42 16/01/2026
Աշխարհ

Վենեսուելայի ընդդիմադիր գործիչը Թրամփին է հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պահել Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։ Կազմակերպությունն այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։

«Մեդալի սեփականատերը կարող է փոխվել, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի կոչումը՝ ոչ», - ասվում է հայտարարության մեջ։

Հունվարի 6-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել էր, որ երկրի վրա հարձակումներից հետո պատրաստ է 2025 թվականին ստացած Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնել ԱՄՆ նախագահին։ Նրա խոսքով, մրցանակը ստանալիս այն նվիրել է ամերիկացի առաջնորդին՝ հավատալով, որ «նա արժանի է դրան»։ Ըստ նրա, հունվարի 3-ին Թրամփը «հասավ» այն բանին, ինչը շատերը անհնար էին համարում։

Հունվարի 15-ին Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Մաչադոյի հետ: Հանդիպումից հետո ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահին է հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը: Fox News-ի փոխանցմամբ՝ ամերիկացի առաջնորդը ընդունել է այն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder