Իրավաբանները չունեն դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից. Արամ Վարդևանյան
Քաղաքական
16:09 16/01/2026
Հայաստան

Իրավաբանները չունեն դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից. Արամ Վարդևանյան

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը ոչ թե ուղիղ բեկանել է տնային կալանքը, այլ բեկանել է վարույթ հարուցելու որոշումը»,-անդրադառնալով սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոցին փոփոխությանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց հայտնի բարերար գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա ասաց, որ իրավաբանները սովորաբար լայն պատկերացումներ են ունենում, մեծ ֆանտազիաներ, բայց Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից չունեն։

«Ես չեմ պատկերացնում՝ ինչ է նշանակում այն, ինչ ինքը կայացրել է։ Սուրեն Խաչատրյանը գտնում է, որ երբ Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք ՝կոչերով հանդես գալու  վերաբերյալ սահմանափակումներով, նա երևի շատ հետևում է Կարապետյանի կոչերին, գտել է, որ այն եղել է ոչ իրավաչափ։ Նա գտնում է, որ նման սահմանափակում պետք է չլիներ։ Ես ինչ-որ տեղ դրական եմ համարում այն, որ Սուրեն Խաչատրյանը չէր կարող կոչեր անելը սահմանափակել։ Ի դեպ, ճիշտ է ասում»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, մարդասիրության բացակայությունը, իրավունքի գերակայությունից կիլոմետրերով հեռու լինելը վկայում է այն մասին, որ Ս. Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Ես ունեմ հստակ վարկած, թե ինչու են Սամվել Կարապետյանի մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկել։ Վարկածն այն է, որ եղել է դիտավորություն։ Այսինքն, իրավասու պաշտոնյանները գիտակցել են, որ նրա նկատմամբ առկա է երկկողմանի թոքաբորբ, ֆիբրոզով, բայց միաժամանակ դիմել են անգործության»,-ասաց Ա. Վարդևանյանը՝ նշելով, որ առողջական խնդիրներն էլ անցողիկ են, սրանք բոլորը հաղթահարվելու են, իսկ պատասխանատվությունն անխուսափելի է լինելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder