Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անհրաժեշտություն չկա. ՔՊ-ական Հայկ Սարգսյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին
«Որպես ՔՊ կուսակցության անդամ, դիմել էի նախնական ընտրության ցուցակում ընդգրկվելու համար։ Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով՝ ՔՊ կուսակցությունը մերժել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ սահմանված կարգով բողոքարկել էր վարչության որոշումը։
«Ինձ հրավիրեցին վարչության նիստի, որևէ՝ ինձ համար ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որը համարում եմ օբյեկտիվ, չի ներկայացվել։ Իմ դիմումը մերժվել է»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ թեև կուսակցությունն որդեգրել է՝ բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթաց, բայց կուսակցական բազմաթիվ ընկերներ տարակուսանք են հայտնել, որ իրենք տեղեկացված չեն, թե ինչու իրեն թույլ չեն տվել ընդգրվել ցուցակում։
«Առաջիկա ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, օրինակ, Հայկի նկատմամբ սխալ ենք արել, եկեք ընդգրկենք, չեմ լինի ՔՊ նախընտրական ցուցակում։
Ասեմ՝ նման ցանկություն չունեմ էլ»,- ասաց նա։
Հայկ Սարգսյանն ընդգծեց, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ինքը լինի նախընտրական ցուցակում։
Հարցին՝ կարո՞ղ է պլանավորել հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, ասաց. «Չունեմ նման պլանավորում, անհրաժեշտություն չկա»։