Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Քոչարյան. Փորձել են բանտում ինձ հետ ապօրինի կերպով առերեսում կազմակերպել
ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանի դահլիճում հայտարարեց՝ բանտում փորձել են իր հետ ապօրինի առերեսում կազմակերպել։
«Կոնկրետ ինձ հետ է եղել։ Ես ընդհանրապես ցուցմունք չեմ տվել։ Ինձ փորձում են առերեսում անել։ ՔԿ քննիչը խոսքը սկսում է հետևյալ կերպ, քանի որ ձեր ցուցմունքներումկա էական տարբերություն, մենք պետք է առերսում կազմակերպենք։ Ես ասում եմ, ցույց տվեք, թե որ ցուցմունքի մասին է խոսքը։ Թողեցին գնացին»,-ասաց նախկին նախագահը։
Այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ երկրորդ նախագահը հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքում իրեն լիազորություններ են վերագրվում, որոնք ինքը չուներ, գործողություններ, որոնց հետ ինքը կապ չունի։
«Ես նշել էի, որ գիտեմ՝ թե որտեղ է գրվել այս մեղադրանքը ժամանակին, հասկանում եմ, որ գլխավոր դատախազը չի հեղինակն այս մեղադրանքի»,-ասաց Ռ. Քոչարյանը՝ ավելացնելով, որ գործում աբսուրդային բաներ կան։