Բանակում մաhաgած հայտնաբերված զինծառայողը «Ուրարտու» ակադեմիայի սան էր
Սպորտ
15:27 16/01/2026
Հայաստան

Բանակում մաhաgած հայտնաբերված զինծառայողը «Ուրարտու» ակադեմիայի սան էր

Մահացել է «Ուրարտու» ակադեմիայի 19-ամյա սան Վահան Պետրոսյանը: Լուրը հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ 

Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հանգչիր խաղաղությամբ, Վահան:

Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- նշված է ակումբի էջում։ 

Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին էր հայտնել, որ հայտնաբերվել է զինծառայող  Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder