Զինծառայողի մաhվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Իրավունք
14:19 16/01/2026
Հայաստան

Զինծառայողի մաhվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում  է քննություն: 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder