Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ օրն է: Առ այս պահը չկա համակարգված քաղաքական գնահատական այդ քայլին. Նարեկ Մալյան
Իրավունք
12:23 16/01/2026
Հայաստան

Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ օրն է: Առ այս պահը չկա համակարգված քաղաքական գնահատական այդ քայլին. Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը գրում է.

«Երկու ամիս առաջ «կրելու ենք» ընդդիմությունը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել քաղբանտարկյալների թեմայով: Լսումների հիմնական նարատիվը այն էր, որ անկախ տարաձայնություններից պետք է համախմբվել քաղբանտարկյալների թեմայի շուրջ: Լսումների ընթացքում հնչեցին խրոխտ ելույթներ միասնականության անհրաժեշտության և քաղբանտարկյալների թեմայի կարևորության մասին: Լսումների ավարտից հետո ինչ որ թուղթ էին շրջանառում, որի տակ ստորագրողները պարտավորվում էին առնվազն քաղբանտարկյալներին свой-чужой չտարանջատել:

Իրականության մեջ սակայն ոչինչ չփոխվեց: Լսումներից հետո շարունակվում է «ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին» մոտեցումը:

Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ օրն է: Առ այս պահը չկա համակարգված քաղաքական գնահատական այդ քայլին։ Ես բացի ՀՀԿ-ականներից չեմ տեսնում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների անտիֆեյքի կազմակերպած ի պաշտպանություն ակցիաներին: Սա այն դեպքում, երբ Սամսոնյանը լուսաբանել և անձամբ մասնակցել է բոլոր նմանատիպ միջոցառումներին մի կողմ դնելով (երբեմն խոր) հակասությունները բանտարկված մարդկանց հետ:

Նույն մոտեցումն է վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի պարագայում: Դատարանի բակում Համբարձումյանի հազարավոր աջակիցների մեջ փնտրեցի ու այդպես էլ չգտա որևէ մեկին օրինակ «Հայաստան» դաշինքից կամ «Մեր ձևով» շարժումից:

Ինչի՞ մասին է խոսքը, առ այս պահը նույնիսկ չգիտենք քաղբանտարկյալների կոնկրետ թիվը:

Սամսոնյան Նարեկի հացադուլի 8-րդ օրն է: Այսօր ժամը 15:00-ին Անտիֆեյքը բողոքի ակցիա է իրականացնելու ԲԴԽ դիմաց: Ես կլինեմ այնտեղ, որովհետև Նարեկի հացադուլը առաջին հերթին իրական ընդդիմության իրական միասնականության նպատակն ունի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր Նարեկ Սամսոնյանի հացադուլի 8-րդ օրն է: Առ այս պահը չկա համակարգված քաղաքական գնահատական այդ քայլին. Նարեկ Մալյան