Մեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին, ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով են դուրս բերել
Հասարակություն
08:21 17/01/2026
Հայաստան

Մեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին, ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով են դուրս բերել

Հունվարի 16-ին ժամը 23։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին։
Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին, ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով են դուրս բերել