Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան
Քաղաքական
09:05 17/01/2026
Հայաստան

Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան

«Իշխանության կողմից լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումները՝ տարբեր կառույցներում հավատարմագրումից զրկելուց մինչև պետական քարոզչամեքենայի ռեսուրսներով իրականացվող հարձակումներ, պատահական չեն և համակարգային բնույթ են կրում»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա շարունակել է. ««Ժողովուրդ» թերթի լրագրողների նկատմամբ խորհրդարանում արձանագրված ապօրինությունը, ինչպես նաև տարբեր իշխանական գործիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ու խմբերի կողմից տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող վիրավորանքների, ատելության և վարկաբեկման գործընթացը իշխանության քաղաքականության ուղենիշներից է և ունի ակտիվացման հստակ միտումներ։

Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել նրանց մասնագիտական գործունեության արդյունավետությունը։

Հատկապես ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունը, մի կողմից, փորձում է հնարավորինս քողարկել իր վնասակար քաղաքականության հետևանքներն ու իր բերած ողբերգական էջերը, մյուս կողմից՝ դաշտն առավելագույնս լցնել սեփական օրակարգերով և իր համար նախընտրելի տեղեկատվությամբ։

Սա բռնատիրության կառուցման առանցքային ուղղություններից է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան