«Ժողովուրդ». Փաշինյանը պայքար է մղում գոյություն չունեցող անձի դեմ
Օրվա մամուլ
09:22 17/01/2026
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանը պայքար է մղում գոյություն չունեցող անձի դեմ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ ուղվող արշավանքը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե չի մտնում կուլմինացիոն փուլ, քանի որ պայքար է մղվում գոյություն չունեցող անձի դեմ։

Վեհափառի մասին խոսելիս իշխանական բոլոր օղակներում իբրև թե վիրավորանք օգտագործվում է նրա ավազանի անունը՝ «Կտրիճ Ներսիսյան» դիմելաձևը։ Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով անձ գոյություն չունի։

Բանն այն է, որ իշխանության նպատակն է ավազանի անունով դիմելով վիրավորել կաթողիկոսին։ Սակայն ինչպես հայտնի է և՛ հրապարակված փաստաթղթերի համաձայն, և՛ Վաղարշապատի ընտրողների ցանկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վեհափառ հայրապետի անունը Գարեգին Բ Ներսիայան է՝ ինչպես գրված է նրա անձնագրում։

Այսինքն Նիկոլ Փաշինյանի մարտերը պահանջները անհասցե են և անանուն, քանի եր Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդ գոյություն չունի Հայաստանում: Հետևաբար հարց է առաջանում. ով և որտեղից պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի պահանջով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder