Կապանի դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի
Մշակույթ
08:59 17/01/2026
Հայաստան

Կապանի դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի

Կապանի դրամատիկական թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի՝ թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը։

Թատրոնի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ Արթուր Գաբրիելյանը 11 տարի իր ստեղծագործական և մասնագիտական ուղին կապել է մեր թատրոնի հետ. «Տարիների ընթացքում նա մասնակցել է թատրոնի գեղարվեստական կյանքի ձևավորմանը և իր աշխատանքով նպաստել թատրոնի զարգացմանն ու կայացմանը։ Նրա փորձը, թատրոնի կյանքին քաջատեղյակ լինելը և արվեստի հանդեպ նվիրվածությունը վստահություն են ներշնչում, որ նոր փուլը կբերի հետաքրքրիր լուծումներ ու ստեղծագործական առաջընթաց»։

Թատրոնից մինչ այս նշանակումը հայտնել էին, որ Անդրանիկ Խաչատրյանն ավարտել է է իր գործունեությունը Կապանի դրամատիկական թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder