Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանիզացիոն կետում, իրականացրել են քանդման աշխատանքներ
Հասարակություն
13:36 17/01/2026
Հայաստան

Հրդեհ՝ Երևանի Տիչինայի փողոցի վուլկանիզացիոն կետում, իրականացրել են քանդման աշխատանքներ

Հունվարի 17-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանիզացիոն կետում։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11։31-ին։ Վուլկանիզացիոն կետում  (16 քմ) այրվել են անվադողերի սարքավորումներ և  փայտե կառուցատարրեր (20 քմ)։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder