Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
8 տուժածներից 2-ը դեռ հիվանդանոցում են. Մանրամասներ՝ «ԳԱԶ 69» և Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «Գազել»-ի վթարից
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն տեղափոխված 8 տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց կենտրոնի տնօրեն Արմեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ երեք անձի բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության։
«Հինգ տուժածների մոտ եղել են թեթև վնասվածքներ՝ հիմնականում քերծվածքներ։ Նրանցից 6-ը դուրս են գրվել բժշկական կենտրոնից։ 1-ի մոտ նկատվել է գլխապտույտ, ինչի պատճառով նրան ուղեգրել ենք Ապարան՝ համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության։ Նրա կյանքին ևս վտանգ չի սպառնում; Ուղևորներից մեկին ևս ուղարկել ենք Ապարան՝ ԿՏ հետազոտության, նա ծնոտի կոտրվածք ունի»,- մանրամասներ պատմեց Արմեն Հակոբյանը։
Հիշեցնենք՝ վթարը տեղի է ունեցել այսօր ժամը 12։30-ի սահմաններում՝ Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում, որտեղ բախվել են «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենան և Արթիկ–Երևան երթուղու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։