Սպասվում է ձյուն, եռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Հասարակություն
14:04 17/01/2026
Հայաստան

Սպասվում է ձյուն, եռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Երևանում հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
​​

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Հանրապետության տարածքում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպասվում է ձյուն, եռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն