Հնդկաստանը կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն է ուղարկվել Հայաստան
Քաղաքական
20:58 18/01/2026
Հայաստան

Հնդկաստանը կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն է ուղարկվել Հայաստան

«Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկվել է Հայաստան։ Այդ մասին  հայտնում են հնդկական լրատվամիջոցները:

«Solar Defence and Aerospace Limited» ընկերության գործարանից «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի` դեպի Հայաստան արտահանման մեկնարկն այսօր Նագպուրում տվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը:

Նշվում է, որ ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանի հետ համաձայնագիր էր ստորագրել չորս «Պինակա» մարտկոցների մատակարարման վերաբերյալ, ինչը ներառում էր կառավարվող հրթիռների և այլ պաշտպանական սարքավորումների արտահանումը ևս:

2024 թ. ամռանը հնդկական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Հնդկաստանից Հայաստանի զենքի գնման ծավալը հասել է 600 մլն դոլարի։

Ավելի վաղ Հայաստանը գնել էր հնդկական «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Konkurs» հակատանկային հրթիռային համալիրներ (Հնդկաստանում արտադրվում են ռուսական լիցենզիայով), ինչպես նաև 80 մմ հաուբիցներ և այլ զինատեսակներ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder