Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՏՄ-ում սուբսիդիաների չափը 2026 թվականին կկազմի շուրջ 9 մլրդ ռուբլի. Գոհար Բարսեղյան
ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ Գոհար Բարսեղյանը գրում է.
«Համատեղ կոոպերացիոն նախագծերի արտոնյալ ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում ԵԱՏՄ-ում սուբսիդիաների չափը 2026 թվականին կկազմի շուրջ 9 մլրդ ռուբլի:
Մեխանիզմի գործարկումից ի վեր զուգահեռաբար մեծ աշխատանք է տարվել նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ։ Եվ հիմա արդեն դրույթում փոփոխություններ մտցնելու, իրավական բազայի որոշ նորմերի բարելավման առաջին փաթեթը պատրաստ է բարձր մակարդակով միության մարմինների շրջանակներում քննարկման։