Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը Հայ Առաքելական եկեղեցու մեծաթիվ հետևորդների մասնակցությամբ պատարագ մատուցեց
«Սա նախադեպը չունեցող երևույթ է, ես նման բան չեմ լսել։ Նման փարձ արվել է արևմտյան երկրներում, բայց նույնիսկ ժողովրդավարական երկրներում նման նախադեպ չի ստեղծվել»,- Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց այսօր լրագրողներին ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով կարգալույծ Գևորգ Սարոյանի վերաբերյալ դատարանի կայացրած որոշմանը։
Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր Սուրբ Պատարագ մատուցեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Պարատագին ներկա էին մեծ թվով հայ առաքելական եկեղեցու հետևորդներ , որոնց թվում էին նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ։
«Մենք աշխատանքային պայմանագիր չունենք, Վեհափառը բոլոր լիազորություններն ունի թեմի առաջնորդ նշանակելու և նաև ազատելու»,– ասաց Հայր Ռուբենը։
Նա ասաց, որ եկել է թեմում հաշտությամբ և խաղաղությամբ, բայց նաև նշեց, որ իշխանությունների կողմից իրեն աջակցություն հայտնած հոգևորականներին զանգեր են եկել, բայց նրանք պինդ են և նրանք են հավանություն տվել իր թեկնածությանը։