Հենց նոր բանտից զանգեց Նարեկը և ասաց, որ իր համար շտապօգնություն են կանչել. Ռուբել Մելիքյան
Իրավունք
15:28 18/01/2026
Հայաստան

Հենց նոր բանտից զանգեց Նարեկը և ասաց, որ իր համար շտապօգնություն են կանչել. Ռուբել Մելիքյան

Փաստաբան Ռույբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնում է.

«Հենց նոր բանտից զանգեց Նարեկը։ Ասաց՝ բուժզննությամբ պարզվել է, որ սրտի զարկերի թիվը նորմայից էապես մեծ է, որի պատճառով շտապ օգնություն են կանչել։ Մեկնում եմ «Արմավիրի» բանտ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Լրացուցիչ տեղեկությունների մասին կգրեմ։

Հիշեցնեմ, որ այսօր քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 10-րդ օրն է։ Բացի այդ, նրա մոտ ախտորոշվել է առողջական լուրջ խնդիր/։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հենց նոր բանտից զանգեց Նարեկը և ասաց, որ իր համար շտապօգնություն են կանչել. Ռուբել Մելիքյան