Ասում էր, թե իմ վրայից կանեփի հոտ էր գալիս, ստուգեք երևի քթերն է քաշում. Վրեժ Դուրգարյան՝ Մայր տաճարը գրոհելու մասին
Քաղաքական
10:47 18/01/2026
Հայաստան

Ասում էր, թե իմ վրայից կանեփի հոտ էր գալիս, ստուգեք երևի քթերն է քաշում. Վրեժ Դուրգարյան՝ Մայր տաճարը գրոհելու մասին

«Լիքը եկեղեցիներ կան, որ դիմացը շիրիմներ կան և պետք է վրայով գնաս»,- ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Վրեժ Դուրգարյանը՝ անդրադառնալով Էջմիածնի Մայր տաճարի դիմաց Հայոց կաթողիկոսի շիրիմի վրա բարձրանալու իր գործողությանը և եկեղեցին գրոհելուն։

Նա վստահեցրեց, որ իրեն  շիրիմի վրայից իջեցրած եկեղեցականն ինքն էր մի քանի րոպե շիրիմի վրա կանգնել։

«Այդ նույն եկեղեցականը, երբ սուտ ասեց, թե ես խմած եմ, էն օրը հարցազրույց էր տալիս, թե իմ վրայից կանեփի հոտ էր գալիս, ստուգեք երևի քթերն է քաշու։ Ես ուզում եմ հասկանալ, այդ եկեղեցականը խունկի  հոտից և Աստվածաշնչից էն կողմ բան չպետք է իմանար, թե էդքան բան որտեղից գիտի։ Այ սրա համար է, որ էդ ամենը պետք է փոխվի, որովհետև եկեղեցականները պետք է նման բաներ չիմանան։ Ես էսքան տարի Թոխմախում եմ ապրում, էդպիսի բաներ չգիտեի, ինչ այդ եկեղեցականը գիտեր»,-ասաց Դուրգարյանը։

 Նա վստահեցրեց, որ պաշտոնի համար չէ, որ Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցում է բոլոր պատարագներին և գրոհում է Էջմիածնի Մայր տաճարը;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ասում էր, թե իմ վրայից կանեփի հոտ էր գալիս, ստուգեք երևի քթերն է քաշում. Վրեժ Դուրգարյան՝ Մայր տաճարը գրոհելու մասին