Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոփոխելը հույսեր է առաջացրել նրա տիկնոջ մոտ։
«Արդարություն դեռևս կա»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Համբարձումյանի կինը՝ Քրիստինե Հակոբյանը։
Նա նշեց, ամուսնու կալանքի ժամանակահատվածը բարդ է եղել երեխաների համար, նրանք անչափահաս են։
«Հատկապես փոքրիկը շատ է կարոտում հայրիկին։ Անընդհատ հարցում է՝ ե՞րբ է գալու հայրիկը։ Իհարկե, մենք չենք կարող նրան շատ բան բացատրել, փորձում ենք այնպես անել, որ իրականությունից կտրված լինի։ Կարծում եմ, հիմա շատ կուրախանա, երբ տեսնի հայրիկին։ Մեծերը ներկա էին նիստին, ամեն ինչ տեսան»,-ասաց Համբարձումյանի կինը։
Նա նշեց, հույս ունի արդարությունը լիովին կվերականգնվի, Համբարձումյանը կարդարացվի։