ՄԻՊ հիմնավորումները մեզ համար ընդունելի չեն, Սամսոնյանը շարքային հանցագործ չէ. Ա. Մաթևոսյան
Իրավունք
13:37 19/01/2026
Հայաստան

ՄԻՊ հիմնավորումները մեզ համար ընդունելի չեն, Սամսոնյանը շարքային հանցագործ չէ. Ա. Մաթևոսյան

AntiFake.am-ի ներկայացուցիչները ՄԻՊ գրասենյակում  չեն հանդիպել Անահիտ Մանասյանին։ Նա ինչ-որ խորհրդակցության մասնակցելիս է եղել։

«ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեզ տեղեկացրեցին, որ գրավոր ու բանավոր ընթացակարգերով Նարեկ Սամսոնյանի գործով կապի մեջ են», -ՄԻՊ գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց AntiFake.am-ի խմբագիր, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը։

ՄԻՊ-ում ասել են, ունեն որոշակի գործիքակազմեր, դրանց շրջանակում չի ընտրվել  հայտարարություն անելու ու այց կատարելու գործիքակազմն այս օրվա դրությամբ։

«Մենք ասացին, որ հանրային պայմաններում նման լռությունն ընդունվում է որպես հանցակցություն։ Իրենք այդ գնահատականի հետ համաձայն չէին»,-ասաց Մաթևոսյանը։

Նրա խոսքով, ինքը շուտով դիմում կներկայացնի, որպեսզի իրեն իրազեկեն, թե Սամսոնյանի ու նրա գործի  վերաբերյալ ինչ տեղեկատվության են տիրապետում ՄԻՊ-ում ու ինչ տեղեկատվություն են փոխանցում միջազգային կազմակերպություններին։

«Ես ներկայացրեցի հրատապության,  վարույթի, հացադուլի, պատժախցի խնդիրները։ Պատժախցի պայմանները, մեր կարծիքով, անհամատեղելի են հացադուլի հետ։ Շեշտել ենքհացադուլի 11 օրերի ընթացքում Սամսոնյանին չացելելու խնդիրը։ Իրենք հիմնավորեցին, որ ունենք գործիքակազմ, իրենք են ընտրում, թե որ գործիքակազմով արձագանքնեն խնդրին։ Այդ հիմնավորումները մեզ համար ընդունելի չեն, քանի որ Նարեկ Սամսոնյանը շարքային հանցագործ չէ, թմրամիջոցների առ ու վաճառքով զբաղվող մարդ չէ, հրապարակային մեդիա գործիչ է, ում խնդիրը վերաբերում է խոսքի ազատության սահմանափակմանը, որի քրեական գործի մյուս կողմում կանգնած է բարձրաստիճան պաշտոնյան»,-նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder