Փորձում են իմ նկատմամբ ճնշում գործադրել․ Զարուհի Փոստանջյան
Իրավունք
19:50 19/01/2026
Հայաստան

Փորձում են իմ նկատմամբ ճնշում գործադրել․ Զարուհի Փոստանջյան

«Դատավորը, եթե նույնիսկ խնդիր ուներ, ապա ի սկզբանե պետք է այդ խնդրի մասին բարձրաձայներ։ Այսօր ես ներկայացրել եմ   Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ միջոց կիրառելու այդ հատուկ հայցը։Եվ այդ հատուկ հայցի հետ կապված արդեն իսկ Կարեն Անդրասյանը հավանաբար տեղեկացվել է։ Հենց այնպես չնշեցի, որ Կարեն Անդրասյանի հայցի հիման վրա է այդ գործը իմ նկատմամբ հարուցվել։ Այդ գործի շրջանակում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում   վարչապետից պաշտոնը զբաղեցնող անձ Նիկոլ Փաշինյանը ինձ դատի է տվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով դատավորի կողմից իր նկատմամբ կիրառված պահանջներին, որոնք վերաբերում էին փաստաբանական արտոնագիր ունենալ կամ չունենալուն, Փոստանջյանի դատվածությանը և այլն։

 Փոստանջյանի դիտարկմամբ՝ դատավորին հուշել են՝ իր դատվածության մասին։

«Դատավորը ինձ հետ խնդիր չունի։ Նա ասաց՝ իրեն հուշել են։ Այսինքն՝ իրեն պատվիրել են, հուշել են, ո՞վ էր հուշել, ասաց՝ ինչ-որ բարի մարդիկ, լավ ընկերները։ Դատավորը չբացահայտեց այդ աղբյուրը և թե ի՞նչ կերպ են հուշել,  ի՞նչ կապ ուներ դա այսօրվա այս նիստի քննարկման հետ, քանի դեռ իմ պաշտպանյալը տեղում չէր։Իմ պաշտպանյալին հիմա հոսպիտալացրել են։ Այսինքն՝ իրենք բուն խնդիրը չեն լուծում, հիմա փորձում են իմ նկատմամբ ճնշում գործադրել, ես դրան սովորեմ,  նոր բան չէ»,- լրագրողներին հայտնեց Փոստանջյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ դատավորի որոշման դեմ բացարկ կհայտնեն։

«Այս պահին առաջնահերթը  Վարդան Ղուկասյանի առողջությունն է»,- եզրափակեց պաշտպանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder