Տեղումների պատճառով Վրաստանի ճանապարհների որոշ հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ
Հասարակություն
18:04 19/01/2026
Տարածաշրջան

Տեղումների պատճառով Վրաստանի ճանապարհների որոշ հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ

Վրաստանի ճանապարհային վաչճությունը հայտնում է՝ տեղումների և բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։ 

Jnews-ի փոխանցմամբ՝ սահմանափակումներ են գործում կցորդով և կիսակցորդով տրանսպորտի համար մերկասառույցի, տեղումների և բարդ եղանակի պատճառով արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ հատվածներում.

  • Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում
  • Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի Կոդա-Ալգեթի և Այազմա-Նինոծմինդա հատվածներում
  • Նաքերալայի լեռնանցքում
  • Սաչխերե-Ռաճա ավտոճանապարհին
  • Փարցխիսի-Թեթրիծղարո ճանապարհին
  • Մառնեուլի-Թեթրիծղարո-Ծալկա ճանապարհին
  • Քութաիսի-Ծկղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ճանապարհի Օփիտարա-Մելե հատվածում
  • Քութաիսի-Ալպանա-Մամիսոնի ճանապարհի Քորենիշի-Շովի հատվածում
  • Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհի Ջվարի-Ուշգուլի հատվածում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder