Ինձ համար տարակուսելի է՝ այս ամբիոնից դժգոհության էլեմենտներ ներառող ելույթով հանդես գալը. փոխնախարարը՝ ՔՊ-ական պատգամավորին
Քաղաքական
16:43 19/01/2026
Հայաստան

Ինձ համար տարակուսելի է՝ այս ամբիոնից դժգոհության էլեմենտներ ներառող ելույթով հանդես գալը. փոխնախարարը՝ ՔՊ-ական պատգամավորին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ԱԺ քննարկմանը ներկայացված «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի առնչությամբ կառավարությունն առարկություններ չունի, ԱԺ գլխադասային հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։ ԱԺ նիստում հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը։

Միաժամանակ նա դիմեց  Հայկ Սարգսյանին, ով ներկայացրել էր նախագիծը։

«Խնդրեմ գործընկերոջս հիշել, թե ինչ գործընկերային մթնոլորտում են անցել մեր քննարկումները։ Ինձ համար ուղղակի տարակուսելի է, որ ունենալով քննարկումների հնարավորություն, այս ամբիոնից դժգոհության էլեմենտներ ներառող ելույթով հանդես գալ»,- ասաց փոխախախարարը։

Նա խնդրեց կողմ քվեարկել այս նախագծին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder